Աշխարհում չկա որևէ կառավարություն, որ իր ծրագիրը հարյուր տոկոսով իրականացնում է, դա հնարավոր չէ, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ասել ու ասում եմ՝ Հայաստանում ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու, սա իմ պաշտոնական դիրքորոշումն է»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է իր ավտոշարասյան կողմից հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկելուն՝ նա ասաց, թե դա իր ավտոշարասյունը չէ, դա ՀՀ վարչապետի «ավտոբուսն է»։
«Ես հլը ղեկին եղած լինեմ՝ հասկանամ՝ ինչ կապ ունեմ դրա հետ, ես նստած եմ ինձ սպասարկող մեքենայի մեջ ու երեք մեքենա այն կողմ տեղի է ունենում շատ ցավալի դեպք։ Ես ցավում եմ, ցավակցել եմ»,- նշեց նա։
Խոսելով Հաայստանում Արցախի ներկայացուցչության շենքի մասին՝ նա ասաց, թե դա գույք է, որը պետք է պատկանի Հայաստանին։
«Ուղիղ ասել եմ՝ չեմ կարող թույլ տալ, որ Հայաստանում 2-րդ պետություն լինի, պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի»,- ընդգծեց նա։
Դա իմ ավտոշարասյունը չէ, դա ՀՀ վարչապետի «ավտոբուսն է», ի՞նչ կապ ունեմ դրա հետ. Փաշինյանը՝ հղի Սոնա Մնացականյանի մահացու վրաերթի մասին

