«Նիկոլը այսպիսի «հարց-գլխատում» չէր սպասում. ԱԺ է ժամանել միանգամից 5 շտապօգնության և 3 հրշեջ մեքենա, 2 ցեմենտավոզ...». Մխիթարյանը վերնագրեր է առաջարկում ընդդիմության «պերֆեկտոտ թիվի»-ի համար


«Նիկոլը այսպիսի «հարց-գլխատում» չէր սպասում. ԱԺ է ժամանել միանգամից 5 շտապօգնության և 3 հրշեջ մեքենա, 2 ցեմենտավոզ...». Մխիթարյանը վերնագրեր է առաջարկում ընդդիմության «պերֆեկտոտ թիվի»-ի համար
Հունվար 20 11:22 2022

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր էջում գրում է․ «Ոբշմ առաջարկում եմ մի հատ «պերֆեկտոտ թիվի» էլ ընդդիմությանը ստեղծել, աշխարհացունց վերնագրեր հորինել ու այդպես իր ընտրազանգվածի մոտ փորձել բուռն ու ամենակարևորը շատ արդյունավետ պայքարի տպավորություն ստեղծել: Առաջին 2 հատը ձեզ փեշքեշ.

 

«Քերոբյանը բերնին թարս մայագեռի կերավ. Էկոնոմիկայի նախարարությունում խուճապ է և դաշտանային ցիկլի խախտում»

 

«Նիկոլը այսպիսի «հարց-գլխատում» չէր սպասում. ԱԺ է ժամանել միանգամից 5 շտապօգնության և 3 հրշեջ մեքենա, 2 ցեմենտավոզ, մեկ վերամբարձ կռունկ և հեծանիվի ֆեդերացիայի ԳՄ անդամներից երկուսը: Համատարած թախիծ է»:

 

Մինչև հունվարի 28 ֆեյսբուքից գնացի: Էդ օրը կգամ, որ ընկերներիս շնորհավորեմ ու էլի կգնամ»: