«Որևէ մեկն այդ պահին չկանգնեց ու չասաց՝ ես քո գերին չեմ»․ Գեղամ Նազարյան


«Որևէ մեկն այդ պահին չկանգնեց ու չասաց՝ ես քո գերին չեմ»․ Գեղամ Նազարյան
Հունվար 20 00:23 2022

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը․ «նիկոլի գերիները
Կառավարության ղեկավարը, նույն ինքը նիկոլը, Ազգային ժողովում, լրագրողների, պատգամավորների, կառավարության անդամների աչքի առաջ հայտարարեց, թե ինքն է որոշում, թե որքան կաշխատի կամ չի աշխատի նախարարը։
Հենց այսպես, պարզ եւ կոնկրետ։ Նախարարները ծպտուն չհանեցին։ Որևէ մեկն այդ պահին չկանգնեց ու չասաց՝ ես քո գերին չեմ։ Հաջորդ պահին էլ և մինչև հիմա ևս ոչ մի նախարար չի պատասխանել նիկոլին, չի ասել՝ դու չես կարող մեզ ստիպել աշխատել հակառակ մեր կամքի ու ցանկության։
Եվ ո՞վ ասեր, օրինակ, Արարատ Միրզոյա՞նը, որին այսօր նիկոլը հուշում էր, թե ինչ պատասխան տա պատգամավորների հարցերին, կամ կատակասեր, ավելի ճիշտ՝ հանաքչի Քերոբյանը, կամ՝ առողջապահության ոլորտը ղեկավարող և անգամ պարզ հարցը չընկալող Առողջապահության նախարարը։
Սարսափելի ժամանակներ են, ու չես կարող մի րոպե անգամ հանգիստ լինել, քանի որ տեսնում ես՝ ով է ղեկավարում երկիրը և ում միջոցով»։

 
Աղբյուրը` Գեղամ Նազարյան


loading...