«Պետք է կարմիր գիծ քաշենք մեր և մեր արյունը կիսող, բայց մեր արյունն ուրացող ներքին թշնամու միջև». Հայկ Մարտիրոսյան


«Պետք է կարմիր գիծ քաշենք մեր և մեր արյունը կիսող, բայց մեր արյունն ուրացող ներքին թշնամու միջև». Հայկ Մարտիրոսյան
Հունվար 18 18:08 2022

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի գրառումը. «Մենք պետք է կարմիր գիծ քաշենք մեր և մեր արյունը կիսող, բայց մեր արյունն ուրացող ներքին թշնամու միջև։ Չկա՛ միասնություն նրանց հետ։ Չի՛ կարող լինել միասնություն նրանց հետ։ Կարմիր գիծը պետք է հստակ քաշել մեր և այդ հորդայի միջև։

Մենք ասում ենք, որ վերջին երկու հարյուր տարում մեզ անխնա կոտորած թշնամու հետ մենք բարեկամանալու իրավունք չունենք։ Ոչ միայն անցյալի պատճառով, այլև` այսօրվա։ Նախանցյալ տարվա մեր նախճիրի, մեր հայրենազրկման և որ ամենակարևորն է` իրենց հավերժական նպատակի` հանուն իրենց ազգային երազանքի, մեզ ոչնչացնելու անբեկանելի ծրագրի։

Ներքին թշնամին նրանք են, ովքեր պնդում են, քարոզում են և հավատում են, թե պետք է բարեկամություն հաստատել, թե դա գոյութենական վտանգ չէ մեր համար, թե դրանով հայոց պատմությունն անբեկանելիորեն չի մտնելու վերջնական ավարտի փուլ։

Այդ շերտի մաս բարեկամներից, հարազատներից, ընտանիքի անդամներից ու ընկերներից անհրաժեշտ է բաժանվել, խզվել, կտրվել, հեռացնել նրանց մեր կյանքից` որպես քաղցկեղ։

Չեմ ընդունում այն հիմարությունը, թե դա մոլորյալներ են, թե դրանց պետք է հետ բերել և այլն։ Թե դա էլ մեր ժողովուրդն է, թե չի կարելի «պառակտել»։

Դա մեր ազգի, մեր հայրենիքի քաղցկեղն է, որը պետք է կտրվի վիրահատական տարբերակով և այդ վիրահատությունը նրանց մեր անձնական կյանքերում ու հանրային հարթակներում մարգինալացնելն է, նրանց ամոթի մատնելն ու գոմաղբի պես վերաբերվելը։

Այդ հորդան մեր ժողովուրդը չէ։ Այս հորդան մեր ժողովրդի թերմացքն է, թարախապալարը, քաղցկեղն ու մահաբեր թույնը։

Այդ հորդան մեզ հավերժական գերեզման քարշ տվողն է։ Այդ հորդան պետք է կասեցվի»։

 


loading...