Այսօրվանից ևս մեկ պատվաստումային շարժական կետ կգործի


Այսօրվանից ևս մեկ պատվաստումային շարժական կետ կգործի
Հունվար 14 19:11 2022

COVID-19-ի դեմ պատվաստումներն առավել հասանելի դարձնելու նպատակով հանրային վայրերում տեղակայված շարժական կետերում շարունակվում են իրականացվել պատվաստումները: Հայտնում է ՀՀ ԱՆ-ն։
Այսօրվանից նոր պատվաստումային շարժական կետ է բացվել Հանրապետության հրապարակում` Կառավարական տուն 2 հասցեում: Պատվաստվել ցանկացող յուրաքանչյուր քաղաքացի կարող է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ շարժական պատվաստումային խմբին ու պատվաստվել։ Պատվաստումներն իրականացվում են Հայաստանում առկա բոլոր պատվաստանյութերով։
Պատվաստումային գործընթացին հետևել է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանել լրագրողների հարցերին` հորդորելով չհապաղել, գիտակցել պատվաստման կարևորությունը` օր առաջ գալ և պատվաստվել` պաշտպանելով իրենց և իրենց հարազատներին: