Ինչպե՞ս է հայ տղամարդը հայտնվել ադրբեջանցիների մոտ․ նոր մանրամասներ


Ինչպե՞ս է հայ տղամարդը հայտնվել ադրբեջանցիների մոտ․ նոր մանրամասներ
Հունվար 14 17:00 2022

Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը ռուս խաղաղապահների հետ փորձում է ճշտել,թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, որ Բերձորի 68-ամյա տղամարդը հայտնվել է ադրբեջանական կողմում։ Այդ մասին նա ասելէ  Sputnik Արմենիայի հետ զրույցում։

 

Նշենք, որ տելեգրամյան ալիքներում մի լուսանկար է շրջանառվում և նշվում է, որ ադրբեջանցիներն առևանգել են 1953-ին ծնված Բերձորի բնակիչ Անդրանիկ Ալեքսանյանին։  «Եթե իրականում պարզվի, որ տղամարդն ադրբեջանական կողմում է, ապա, հավանաբար, նա ինքն է այնտեղ գնացել։ Հարցն այն է, որ նա նախ մտավոր խնդիրներ ունի, բացի այդ, իր բնակավայրն անցել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, և նախկինում Անդրանիկն այնտեղ գնալու փորձ արել է։ Սակայն բացատրել ենք, որ չի կարելի»,–ասել է Ալեքսանյանը։  Նրա խոսքով` տղամարդն ասել է, որ այնտեղ ինչ–որ բան ունի, որն ուզում է վերցնել։ Քաղաքապետը հայտնեց, որ Անդրանիկը միայնակ է ապրում, որևէ մեկը մինչ այս նրան չի այցելել։ Անդրանիկ Ալեքսանյանը Բերձորում է հաստատվել 44-օրյա պատերազմից հետո, երբ նրա բնակավայրն ադրբեջանական կողմի հսկողության ներքո է մնացել։ Բերձորի քաղաքապետը հայտնեց` եղել են դեպքեր, որ Անդրանիկը Բերձորից 1 օրով «անհետացել» է, և հետո պարզվել է, որ նա Երևանում է, որտեղ նույնպես որևէ հարազատ չունի։

 

 


loading...