Ասրյանն ու Մանինոն քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանը վերաբերող հարցեր․ ՊՆ


Ասրյանն ու Մանինոն քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանը վերաբերող հարցեր․ ՊՆ
Սեպտեմբեր 22 21:52 2026

«Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Իտալիայի պաշտպանական բարձրագույն հետազոտական կենտրոնի նախագահ, գեներալ-լեյտենանտ Ստեֆանո Մանինոյի գլխավորած պատվիրակությանը»,- հայտնում են ՊՆ-ից:

 

Հաղորդագրությունում նշված է․

 

«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանը, մասնավորապես՝ ռազմական կրթությանը և վարժանքներին առնչվող հարցեր:

 

Կողմերը մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական կրթության ոլորտում փոխգործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։

 

Հայաստան կատարած այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Մանինոյի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, որտեղ քննարկվել են ռազմաուսումնական հաստատությունների միջև համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները»: