Ծաղիկ Վարդանյանն ազատվել է աշխատանքից


Ծաղիկ Վարդանյանն ազատվել է աշխատանքից
Հունվար 14 14:20 2022

 

Armday.am-ը օրեր առաջ գրել էր, որ Առողջապահության նախարարության ՊԱԳ ղեկավար Ծաղիկ Վարդանյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Մենք գրել էինք, որ Վարդանյանը լարված հարաբերություններ ունի նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Ծաղիկ Վարդանյանը Առողջապահության նախարարության հնաբնակներից էր։

Նախարարները պարբերաբար փոխվում էին, սակայն Վարդանյանը իր պաշտոնը պահում էր այդ գերատեսչությունում։ 2018-ի հայտնի իրադարձություններից հետո էլ նախկին ՀՀԿ-ական Վարդանյանը կարողացավ մտերիմ հարաբերություններ հաստատել այդ ժամանակ նախարար նշանակված Արսեն Թորոսյանի հետ և պահպանել պաշտոնը, սակայն գործող նախարար Անահիտ Ավանեսանի հետ ուներ լարված հարաբերություններ։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Ծաղիկ Վարդանյանն արդեն իսկ ազատվել է աշխատանքից։ Մեր տեղեկություններով նրան հայտարարվել է նկատողություն և աշխատանքից ազատվել։ ՀՀ ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը։ «Երկու խիստ նկատողություն է ստացել և արդյունքում ազատվել աշխատանքից»,- ասաց նա։

Մենք նաև գրել էինք, որ Ծաղիկ Վարդանյանն առաջիկայում այլ աշխատանքի կանցնի։ Արսեն Թորոսյանը նրան ամեն գնով ցանկանում է նշանակել  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնում։