Ռուսաստանցիները, որոնք կմասնակցեն Պետական դումայի պատգամավորների ընտրություններին, դրանով իսկ կմոտեցնեն երկրի հաղթանակը թշնամու նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ տեսաուղերձում, որը հրապարակվել է նրա Telegram-յան ալիքում։
«Յուրաքանչյուր ոք, ով մասնակցում է ընտրություններին, քվեարկությանը, դրանով իսկ մոտեցնում է մեր հաղթանակը մեր թշնամու նկատմամբ»,– ասել է Մեդվեդևը։
Սեպտեմբերի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես կոչ էր արել քաղաքացիներին մասնակցել Պետական դումայի պատգամավորների ընտրություններին։ Նրա խոսքով՝ ռուսաստանցիները պետք է իրացնեն իրենց սահմանադրական իրավունքը և կշռադատված որոշում կայացնեն։ Պուտինը նշել էր, որ ընտրություններին մասնակցությունը Ռուսաստանի հաղթանակին ուղղված ընդհանուր ներդրում է։










