Բաքուն հայտնել է, որ վերադարձրել է Տեղ համայնքի բնակչին


Բաքուն հայտնել է, որ վերադարձրել է Տեղ համայնքի բնակչին
Հունվար 13 21:16 2022

Ադրբեջանը ռուս խաղաղապահներին է փոխանցել Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանին։ Տեղեկությունը հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»։
Ըստ ադրբեջանական ՊՆ-ի` Մաթևոսյանն այսօր ցերեկն իբրև թե մոլորվել է և անցել Ադրբեջանի սահմանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 16։00-16։30-ի սահմաններում ադրբեջանցիներն առևանգել են հովվին, քշել–տարել են նաև նրա հոտը։