Ինքնուրույն, առանց հրամանի պատասխան տված հայ զինծառայողները ձերբակալվե՞լ են


Ինքնուրույն, առանց հրամանի պատասխան տված հայ զինծառայողները ձերբակալվե՞լ են
Հունվար 13 10:40 2022

168.am-ին Վարդենիսից ստացված խիստ հավաստի տեղեկություններով, երեկ իրականացված ադրբեջանական սադրանքին, հարձակմանը ինքնուրույն, առանց հրամանի պատասխան տված հայկական դիրքերի զինծառայողներից Ռազմական ոստիկանության կողմից ձերբակալվել են:

 
 
 

Տեղեկության իսկությունը 168.am փորձեց ճշտել Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանից՝ արդյո՞ք երեկվա Վարդենիսի դեպքերի ժամանակ առանց հրամանի կրակ բացելու համար հայ զինվորներ կան ձերբակալված, ինչին նա արձագանքեց.

 
 
 

«Չկա նման բան: Նման բան գոյություն չունի»:

 

Նշենք, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքի են դիմել, ինչի հետևանքով հայկական կողմը պաշտոնապես երեք զոհ ունի: