«Մարյակ Մակունց», «Ջեկ Մակունց», «Ռազմածովային նավատորմը Մակունցի մեջ է»․ համացանցը ծաղրում է Մակունցին


«Մարյակ Մակունց», «Ջեկ Մակունց», «Ռազմածովային նավատորմը Մակունցի մեջ է»․ համացանցը ծաղրում է Մակունցին
Հունվար 4 21:15 2022

Հունվարի 3-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը դասախոսություն է կարդացել ԱՄՆ ռազմածովային քոլեջի ուսանողների համար:

Տեղեկությունը տարածել է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանությունը, ինչից հետո համացանցը սկսել է ծաղրել Մակունցին։ 

«Մարյակ Մակունց», «Ջեկ Մակունց» մականուններով համացանցը կնքել է Մակունցին։ Օգտատերերը վերհիշել են նաև Մակունցի խոսքերը՝ մշակույթն իր մեջ լինելու մասին և նոր հումորներ արել դրա ու նոր տեղեկության առնչությամբ։

«Եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ լինի ԱՄՆ ռազմածովային քոլեջի ուսանողները և ԱՄՆ ռազմածովային նավատորմը Լիլիթ Մակունցի մեջ չեն հայտնվի»,– գրել է օգտատերերից մեկը։

Մեկնաբանությունները՝ ստորև.

 

 

 

Աղբյուր՝ AntiFake.am