Մի պահ կարող ե՞ք ձեզ պատկերացնել գերեզմանատանը `մթության մեջ, իսկ սաստիկ ցրտի՞ն


Մի պահ կարող ե՞ք ձեզ պատկերացնել գերեզմանատանը `մթության մեջ, իսկ սաստիկ ցրտի՞ն
Հունվար 2 22:24 2022

Մեզ ստել են, երբ ասել են, որ ժամանակը բուժում է վերքերը... որովհետև վերքեր կան, որ մոռացնել են տալիս ժամերի գոյությունը...

Երբ աշխարհը կանգնել է ու երկրագունդն էլ չի պտտվում....
Երբևէ ո՞վ կարող էր պատկերացնել անգամ ամենադժոխային երազում,որ կյանքը էս տեսակ չար կատակ է խաղալու մեզ հետ:
Մի պահ կարող ե՞ք ձեզ պատկերացնել գերեզմանատանը `մթության մեջ, իսկ սաստիկ ցրտի՞ն: Իսկ կարող ե՞ք պատկերացնել դեկտեմբերի 31- 24:00 ` գերեզմաններ ու հրավառություն: Բարդ է չէ՞: Սարսափ է առաջանում: Բայց հավատացեք ավելի սարսափելի է գիտակցել, որ դու երիտասարդ տարիքում մնացել ես դատարկ, ոչնչից չես ուրախանում, ոչ մի բան չի կարող ստիպել սրտիդ թրթռալ նորից կամ առավել ևս լիաթոք ծիծաղել.....
Ազիզ..... ոչ մեկ , հավատա, արժանի չէր, որ դու հիմա լինեիր սառը հողի տակ ու մենք էլ վերածված «ոչնչի»:
Կյանքում երբեք հրաշքներ չեն կատարվում: Հրաշքը կյանքն է, երբ սիրելիներդ դեռևս կողքիդ են.........

 
 
 
View this post on Instagram
 
 
 

A post shared by LusinA Aghajanyan (@lusina_aghajanyan)