Ժամանցի վայրեր այսպես կոչված QR-ով այցելելու պարտավորությունը զուտ նախարար տիկնոջ ամանորյա մաղթանք է


Ժամանցի վայրեր այսպես կոչված QR-ով այցելելու պարտավորությունը զուտ նախարար տիկնոջ ամանորյա մաղթանք է
Հունվար 2 16:38 2022

 

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրել է.

 
 
 

«Տեղեկացնեմ, որ հունվարի 1-ից սրճարաններ և այլ ժամանցի վայրեր այսպես կոչված QR-ով այցելելու պարտավորությունը զուտ նախարար տիկնոջ ամանորյա մաղթանք է: Այսօրվա դրությամբ չկա նման պարտականություն սահմանող որևէ իրավական ակտ, հետևաբար նման պահանջ ձեզ ոչ ոք չի կարող առաջադրել»: