«Մի՛ խոչընդոտեք ավագանիների իրավունքների իրացմանը». Թագուհի Թովմասյան


«Մի՛ խոչընդոտեք ավագանիների իրավունքների իրացմանը». Թագուհի Թովմասյան
Դեկտեմբեր 30 16:35 2021

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Այս պահին Վարդենիսում կատարվողը որևէ աղերս չունի ժողովրդավարական և իրավական պետության բաղադրատարրերի հետ: Այսօր Վարդենիսի ավագանին պետք է քաղաքապետ ընտրի, բայց չի հաջողվում: Առավոտից Վարդենիսում իշխանությունն օգտագործում է ժողովրդի կողմից ընտրված թեկնածուների նկատմամբ ճնշման մի ամբողջ գործիքակազմ։ Մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների ենք ականատես լինում, բերման են ենթարկվել ավագանու անդամներ, խոչընդոտվում է փաստաբանի մասնագիտական գործունեությունը և այսպես շարունակ։

Ինչո՞ւ, որովհետև իշխող ՔՊ-ն չի հավաքել 50%+1 ձայն... Բայց չէ՞ որ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներն իրենց կամքով ընտրել են հպարտ ավագանիների։

Մի՛ խոչընդոտեք ավագանիների իրավունքների իրացմանը, մի՛ ոտնահարեք ժողովրդավարական արժեքները, հիշե՛ք՝ քաղաքացին է տերը մեր երկրի, և որևէ մեկդ հավերժական չեք:

Հ. Գ. Ոստիկանությունը պետք է ցուցաբերի քաղաքական չեզոքություն՝ պահպանելով բացառապես օրենքի տառը»: