|
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գրառումը․ «Այն, ինչ կատարվում է այս պահին Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու նիստի ընթացքում, որևէ աղերս չունի իրավական պետության վարքագծի հետ: Օրը ցերեկով և բոլորի աչքի առաջ տեղի է ունենում մանդատագողություն, ավագանու անդամների առևանգում, օրվա իշխանության դիմագծին հարիր այլանդակություն: Համայնքի ավագանի ընտրված թեկնածուների և քաղաքական ուժերի հանդեպ վարչապետի աթոռին կառչած գլխավոր խուժանի ուղիղ հրահանգով այս պահին կիրառվում են միջնադարյան բռնարարքներ, և այս ամենը ոչ այլ ինչ է, քան խուժանապետության հաստատում մեր երկրում: Հ. Գ. Շուտով հանդես կգամ ֆեսյբուքյան ուղիղ եթերում և առավել հանգամանալից կներկայացնեմ իրավիճակը Վարդենիսում»: |
Աղբյուրը` Իշխան Սաղաթելյան










