«Լավ էլի, Փալո՛ն, ինչո՞ւ ես խաղում հայ ժողովրդի զգացմունքների հետ». Հակոբ Բադալյան


«Լավ էլի, Փալո՛ն, ինչո՞ւ ես խաղում հայ ժողովրդի զգացմունքների հետ». Հակոբ Բադալյան
Դեկտեմբեր 29 16:26 2021

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Փալոնը գրառում է արել, որ ԱՄՆ ազգային պաշտպանության ակտը, որը ստորագրել է Բայդենը, կարևոր դրույթներ է պարունակում, որոնք ուղղված են Ադրբեջանին ու Թուրքիային 44-օրյա պատերազմում ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելուն:

Լավ էլի, Փալո՛ն, եթե դու հայասեր մարդ ես, ինչո՞ւ ես խաղում հայ ժողովրդի զգացմունքների հետ: Որովհետև, եթե դու քաղաքականությանը համարժեք մարդ ես, պետք է, որ պատկերացնես անհամարժեքությունն այն մտքի, թե ԱՄՆ Թուրքիային կամ Ադրբեջանին այդ հարցում ենթարկելու է պատասխանատվության:

Մի շարք անգամներ նշել եմ, այսօր էլ համոզված եմ, որ հայ-ամերիկյան հարաբերության խորացման ուղղությունը տնտեսությունն է: Կա՞ այդտեղ տեղաշարժ, կարո՞ղ ենք այդտեղ արձանագրել էական, գործնական տեղաշարժ: Սա է խնդիրը, այստեղ է աշխատանքային ուղղությունը, այդ թվում՝ ԱՄՆ-ում հայկական Սփյուռքի ներգրավման մեխանիզմի ուղղությամբ աշխատելով: Մասնավորապես, այստեղ կարևոր է Սփյուռքի նոր սերնդի հետ աշխատանքը:

Քաղաքական առումով հայ-ամերիկյան հարաբերության առարկայականության տեսանկյունից մնացյալը թերևս հայ-թուրքական հարաբերության հեռանկարի տիրույթում է»:

 
Աղբյուրը` Հակոբ Բադալյան