|
ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի գրառումը. «Նախորդ օրվա հարցազրույցով Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, հայտարարեց, որ. 1) շարունակում է սպասարկել Հայաստանը կործանելու Մոսկվայի ծրագիրը և դրա համատեքստում ամեն գնով և կերպով աջակցելու է Նիկոլ Փաշինյանին, 2) որպես այդ աջակցության հիմնական քայլ շարունակում է զբաղեցնել պայքարի դաշտը և ոտքի տակ ընկնել, որպեսզի հանկարծ իրական ազգային-ազատագրական պայքարը չհզորանա ու Փաշինյանին չտապալի և Հայաստանը չազատի գաղութային լծից, 3) շարունակում է մնալ որպես հիմնական հավակնորդ` Մոսկվայի որոշած պահին նրա հրահանգով կեղծ ընդվզման միջոցով հերթական պայմանավորված իշխանափոխությամբ գաղութային ադմինիստրատորի աթոռն զբաղեցնելու առմամբ, 4) եթե Մոսկվան իրեն չկամենա, ապա պատրաստ է ամեն ինչով ծառայել նրա նպատակներին, այդ թվում` նրա մեկ այլ թեկնածուին գաղութային ադմինիստրատոր կարգելու տարբերակին։ Հ. Գ. Տեսնես դեռ քանի տոկոսն է հավատում սրանց թատրոնին»։ |
Աղբյուրը` Վարուժան Ավետիսյան










