«Անհարգելի՛ քննիչներ, դատախազներ, դատավորներ, դուք ձեր մերձավորների հետ ուրախ-զվարթ տոնելո՞ւ եք Ամանորը»․ իրավապաշտպան


«Անհարգելի՛ քննիչներ, դատախազներ, դատավորներ, դուք ձեր մերձավորների հետ ուրախ-զվարթ տոնելո՞ւ եք Ամանորը»․ իրավապաշտպան
Դեկտեմբեր 28 20:37 2021

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ՀԱՐԱՄ ԼԻՆԻ
Մոտենում է Նոր Տարին։ Եվ ի՞նչ, Նոր Տարվա նախաշեմին, դատավոր գնվածը (Գնել չգիտեմինչյան), կատարելով վերադասի ցուցումը (վարչապետ-Ջհանգիրյան), «որոշում» է, որ Առուշ Առուշանյանը պետք է մնա կալանքի տակ։ Այպիսով, Նոր տարին դիմավորում ենք քաղբանտարկյալների առկայությամբ՝ Առուշ Առուշանյան, Աշոտ Մինասյան, Մամիկոն Ասլանյան, Նարեկ Մանթաշյան, Գառնիկ Իսագուլյան և ուրիշներ։ Անհարգելի քննիչներ, դատախազներ, դատավորներ, դուք ձեր մերձավորների հետ ուրախ-զվարթ տոնելո՞ւ եք Ամանորը, խիղճներդ հանգիստ՝ թքած ունենալով, որ խեղում եք այլոց ճակատագրերը։ Հարամ լինի ձեր Նոր Տարին։