Երեւանում 30-ամյա երիտասարդն անցել է ճաղավանդակի վրայով եւ մտել Իտալիայի դեսպանատան տարածք


Երեւանում 30-ամյա երիտասարդն անցել է ճաղավանդակի վրայով եւ մտել Իտալիայի դեսպանատան տարածք
Դեկտեմբեր 2 19:35 2021

Դեկտեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, երիտասարդ տղան, բարձրանալով Երևանում գործող Իտալիայի դեսպանատան ճաղավանդակի վրա, մտել է դեսպանատան տարածք։

Նրան տեղում բռնել են դեսպանատան անվտանգության աշխատակիցները, ապա ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Կենտրանական բաժին։ 

Դեսպանատուն ներխուժած քաղաքացին Երևանի բնակիչ, 30-ամյա Միքայել Գ-ն է։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։



loading...