«Մոլդովական 26/2 հասցեում, արդեն 4 ծառ են հատել , իբր կոյուղի պետք է նորոգեն»,-ֆեյսբուքյան եթերում ասաց բնապահպան-ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը։
Նրա խոսքով, ծառահատումն անում է «Վեոլիա Ջուր» ընկերության կապալառու «Լեգենդ» ընկերությունը։
«Ասում են բոլոր ծառերը պետք է կտրենք, որ այստեղ կոյուղի քաշենք»,-նրանց խոսքը փոխանցեց Հայրումյանը։
Ընկերության աշխատակիցը ակտիվիստին ցույց տվեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ստորագրութամբ ծառերը հայտելու թույլտվության գրությունը, ըստ որի՝ վարչական շրջանի 2-րդ զանգված 47 շենքի կոյուղագծի և դիտահորի վրա ժամանակի ընթացքում կատարվել են ցանկապատման և ծառատնկման աշխատանքներ և կոյուղին նորոգելու համար պետք է բոլոր ծառերը հատվեն։
«Վարչական շրջանը «Վեոլիա Ջուր» ընկերությանը տվել է ծառերի հատման իրավունք, բայաց այդ լիազորությունը նա չունի, այն անում է միայն քաղաքապետարանի Կանաչապատման և կառուցապատման ստորաբաժանումը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը»,- ասաց Հայրումյանը և ահազանգեց ԲԸՏՄ՝ նշելով որ առանց ծառահատման տոմսի Երևանում ծառահատում է տեղի ունենում։
Բնապահպանության և ընդերքի տեսխական մարմնի աշխատակիցները դադարեցրեցին աշխատանքները, նյութերը փոխանցելով ոստիկանություն։










