ՃՈ հայտարարությունը՝ բոլոր վարորդների համար․ նոյեմբերի 29-ից փոփոխություն կկատարվի


ՃՈ հայտարարությունը՝ բոլոր վարորդների համար․ նոյեմբերի 29-ից փոփոխություն կկատարվի
Նոյեմբեր 28 23:40 2021

Հարգելի՛ քաղաքացիներ, Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1204-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածով «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» գործարկման պահանջները՝ տեղեկացնում ենք, որ 2021 թվականի նոյեմբերի 29 ից ձեր կողմից ճանապարհային ոստիկանություն ներկայացվող դիմումները, գանգատները (բողոքները) կամ հարցումները էլեկտրոնային եղանակով ճանապարհային ոստիկանություն կարող են ներկայացվել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» (e-request.am կայքի) միջոցով։ Միաժամանակ հայտնում ենք, որ 2021 թվականի նոյեմբերի 29 ից ճանապարհային ոստիկանություն [email protected] էլեկտրոնային հասցեն անհասանելի է լինելու ներկայացվող դիմումների, գանգատների (բողոքների) կամ հարցումների համար։ Ոստիկանություն



loading...