Գլխների՛դ կպչի ձեր «ինքնիշխանությունը»․ Մելիքյանը՝ ՔՊ-ին ու «փորձագետներին»


Գլխների՛դ կպչի ձեր «ինքնիշխանությունը»․ Մելիքյանը՝ ՔՊ-ին ու «փորձագետներին»
Հոկտեմբեր 1 21:40 2026

Ինքնիշխանության, խաղաղության մասին իշխանության քարոզչությունը հօդս է ցնդում՝  բախվելով իրական փաստերին, շեշտում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ Սյունիք ադրբեջանցի զինծառայողի ներթափանցելու դեպքի կապակցությամբ։

Մելիքյանը նշում է․

«Դավաճանությունն ու անկարողությունը «ինքնիշխանության» անվան տակ փաթեթավորելու վրա ռեժիմը ծախսում է ահռելի ռեսուրսներ։ Է՛լ ծախու «փորձագետներ», որ սնկի պես աճելով՝ ամեն սմարթֆոնից, հեռուստացույցից, սառնարանից ու արդուկից արդուկում են մեր գլուխները անտրամաբանական, բայց «փողկապավոր» բառակույտերով, է՛լ «պետական գաղափարախոսության» հռչակում, է՛լ պայքար նվիրական խորհրդանիշների դեմ …

Ու այդ մեծ կեղծիքը մեկ օրվա մեջ հօդս է ցնդում ադրբեջանցի ընդամենը մեկ զինծառայողի «ջանքերով»։

Հուսով եմ՝ մոլորեցված ու խաբված մեր եղբայրներից ու քույրերից շատերն այսօր կսթափվեն։

ՀԳ. Գլխների՛դ կպչի ձեր «ինքնիշխանությունը», հա՜…»։