Հենց դրա համար էլ հավաքվել ենք այստեղ. Պուտինը՝ Ալիևին


Հենց դրա համար էլ հավաքվել ենք այստեղ. Պուտինը՝ Ալիևին
Նոյեմբեր 26 16:19 2021

Քիչ առաջ Սոչիում մեկնարկեց Պուտին-Ալիև առանձնազրույցը, որին հաջորդելու է Պուտինի առանձնազրույցը Նիկոլ Փաշյանի հետ, ապա եռակողմ բանակցությունները:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ալիևի հետ առանձնազրույցում, խոսելով ԼՂ հակամարտության մասին, ասաց, որ հակամարտության գոտում իրենց խաղաղապահներն են աշխատում, որոնք, ըստ նրա՝ դրական դերակատարում ունեն։ «Ինձ թվում է, որ դրական դերակատարում ունեն, աշխատում է հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը:

Ցավոք սրտի, մինչև այսօր կան խնդիրներ, միջադեպեր, չի հաջողվում մնալ առանց զոհերի, և մենք հենց դրա համար էլ հավաքվել ենք, որպեսզի դիտարկենք, թե ինչ է արվել և ինչ անել, որպեսզի ոչ միայն նման որևէ դեպք տեղի չունենա, այլև ընդհակառակը՝ իրավիճակի խաղաղեցման և տարածաշրջանում իրավիճակի զարգացման համար ստեղծվեն պայմաններ»,- ասաց ՌԴ նախագահը: Իր հերթին Իլհամ Ալիևն ասաց, որ հանգամանալից կքննարկեն հայ-ադրբեջանական հիմնախնդիրը:

«Ուշագրավ է, որ այս տարեսկզբից, ռուս խաղաղապահների գործունեությամբ պայմանավորված, 2020թ. նոյեմբերի 10-ից մինչ այսօր մեկ տարվա ընթացքում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում լուրջ միջադեպեր չեն եղել, բախումներ չեն եղել, լուրջ իրադարձություններ չեն եղել, միջադեպեր եղել են, որոնք համակարգային ճգնաժամ չեն: Սահմանին եղել են բախումներ, բայց դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին չէ: Սակայն դա մեզ ստիպում է ուշադրությամբ դիտարկել, այդ թվում եռակողմ ձևաչափում խոսել, թե ինչպես կարելի է վերահսկել ռիսկերը, փոքրացնել դրանք»,- ասաց Ալիևը:



loading...