Նիկոլ Փաշինյանի «հեղափոխության» գործընկեր Դավիթ Սանասարյանի կուսակցությունն Իջևանում կմրցի ՔՊ-ի հետ


Նիկոլ Փաշինյանի «հեղափոխության» գործընկեր Դավիթ Սանասարյանի կուսակցությունն Իջևանում կմրցի ՔՊ-ի հետ
Սեպտեմբեր 24 20:45 2026

Փաշինյանից հեռացած երբեմնի դաշնակիցները քաղաքական ինքնուրույն ակտիվություն են ցուցաբերում, գրել է «Փաստինֆո»-ն։

 

Մի քանի տարի ձգվող դատական պրոցեսներից հետո՝ Նիկոլ Փաշինյանի «հեղափոխության» գործընկեր Դավիթ Սանասարյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն։

 

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին երկու համայնքում` Գավառում և Իջևանում մասնակցության հայտ է ներկայացրել նաև «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը։

 

Իջևանում ՏԻՄ ընտրությանը կմասնակցի նաև ՔՊ-ն։

 

Գավառում կուսակցությունն առաջադրել է 14 հոգանոց ընտրացուցակ, իսկ Իջևանում՝ 15 հոգանոց։