Թուրքիան երբ ասում է Զանգեզուրի միջանցք, ոչ թե հասկանում է Մեղրու շրջանի մի փոքր հատված, այլ ամբողջ Սյունիքը.Խոսրով Հարությունյան


Թուրքիան երբ ասում է Զանգեզուրի միջանցք, ոչ թե հասկանում է Մեղրու շրջանի մի փոքր հատված, այլ ամբողջ Սյունիքը.Խոսրով Հարությունյան
Նոյեմբեր 25 15:30 2021

Մենք պատմական կարևորության քաղաքական փաստաթուղթ ընդունելու անհրաժեշտություն ունենք: Այս մասին խորհրդարանում քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ  նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը և ընդգծեց, որ այդ փաստաթղթի մեջ պետք է արձանագրվի հանրության տպավորիչ հատվածի դիրքորոշումը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Ըստ Խոսրով Հարությունյանի՝ փաստաթուղթը կարող է իր բովանդակությամբ լինել 1992թ-ի հուլիսի 8-ի փաստաթղթի նման, որին առ այսօր հղում է արվում:

Խոսրով Հարությունյանը նշեց, որ այդ փաստաթղթում պետք է հանրային լուրջ պահանջներ ձևակերպվեն. 

«ՀՀ սահմաններին անվտանագության համար անդառնալի սպառնալիքներ են առաջացել, որոնք վտանգում են մեր երկրի տարածքային ամբողջականությունը և պետականությունը, այդ սպառնալիքները պետք է հստակ գիտակցի նաև հանրությունը և դրանից բխող հստակ պահանջներ ներկայացնի իշխանությանը»,-ասաց նա:

Խոսրով Հարությունյանն արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին միանձնյա զորքեր հետ քաշելու հրաման է տվել, այն ակնկալիքով, որ այդ կերպ կկանխի ռազմական գործողությունների տեղափոխումը Սյունիք.

«Իսկ հիմա որտեղ են այդ ռամական գործողությունները, Սյունիքում չե՞ն: Ստեղծվելիք փաստաթղթի մեջ պետք է նաև արձանագրվի, որ ստեղծված իրավիճակը նման որոշման ուղղակի հետևանք է»,-ասաց նա:

Ըստ Խոսրով Հարությունյանի՝ Ադրբեջանին և Թուրքիային ձեռնտու չեն սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ սկսելը.

«Եթե կա մի կողմ, որին ձեռնտու չի դելիմիտացիան և դեմարկացիան, դա այդ երկուսն են: Երբ Թուրքիան ասում է Զանգեզուրի միջանցք, ոչ թե հասկանում է Մեղրու շրջանի մի փոքր հատված, այլ ամբողջ Սյունիքը, դա իրենք չեն էլ թաքցնում»,-ասաց ՀՀ նախկին վարչապետը:



loading...