Ferrari-ն ներկայացրել է մեծահարուստ գնորդի պատվերով ստեղծված բացառիկ մոդել (լուսանկարներ)


Ferrari-ն ներկայացրել է մեծահարուստ գնորդի պատվերով ստեղծված բացառիկ մոդել (լուսանկարներ)
Նոյեմբեր 14 00:42 2021

Հեղինակավոր Ferrari մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Special Projects ծրագրի շրջանակում մեկ օրինակով ստեղծված նորույթը, որը համալրել է SP38 և P80/C մոդելների շարքը:

Ինչպես գրում է Luxury Launches-ը, նորույթը ստացել է Ferrari BR20 անվանումը և հանդիսանում է ռետրո ոճի անթերի սուպերքար՝ ներշնչված հեղինակավոր ավտոբրենդի 1950 և 60-ական թվականներին ներկայացված գեղեցիկ մոդելներից:

Այն ստեղծվել է մեծահարուստ գնորդի հատուկ պատվերով:

Ինչ վերաբերում է ուշագրավ նորույթի տեխնիկական բնութագրին, ապա մեքենան հիմնված է  GTC4Lusso T մոդելի վրա և ունի նույն 6,3 լ աշխատանքային ծավալով  V12 շարժիչը՝ 680 ձիաուժ հզորությամբ, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3,4 վայրկյանում:

Թեև Ferrari-ն չի գաղտնազերծել մոդելի գինը, սակայն աղբյուրը չի բացառել, որ այն կարող է արժենալ մի քանի միլիոն դոլար:

 


loading...