Արմէկ Թրեյդինգ» ՍՊԸ-ին տրամադրվելու է 20,256 մլն ՀՀ դրամ դրամաշնոր


Արմէկ Թրեյդինգ» ՍՊԸ-ին տրամադրվելու է 20,256 մլն ՀՀ դրամ դրամաշնոր
Հոկտեմբեր 24 12:45 2021

Էկոնոմիկայի նախարարությունում իրականացվող ՀԳՌԿՄ 2 ծրագրի շրջանակներում «Արմէկ Թրեյդինգ» ՍՊԸ-ին տրամադրվելու է 20,256 մլն ՀՀ դրամ դրամաշնորհ: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

«Ծրագրի աջակցությամբ ընկերությունը ստացել է թարմ մրգերի լվացման և չորացման սարքավորումներ, արտադրական կարողությունների ընդլայնման և սննդի անվտանգության կառավարման համակարգի ներդրման հետ կապված խորհրդատվություն. արդյունքում աշխատակիցների քանակն ավելացավ 42-ով։

Չրագործությունը Հայաստանի փոքրիկ, բայց զարգացող ոլորտներից է։ Ապացույցը՝ «Արմէկ Թրեյդինգ» ընկերության կատարած մթերումների և արտադրանքի ծավալների կտրուկ աճն է, որի արդյունքում ընկերությունը զգալիորեն մեծացրեց արտահանման ծավալները»,- հայտնում  են էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջում։