Կինը գիշերել է շքամուտքում, առավոտյան 13 րոպե արտաթորել ու հեռացել. Արտակարգ դեպք Երևանի Կենտրոնում


Կինը գիշերել է շքամուտքում, առավոտյան 13 րոպե արտաթորել ու հեռացել. Արտակարգ դեպք Երևանի Կենտրոնում
Հոկտեմբեր 21 21:09 2021

 

Երևանի Կենտրոն թաղամասի բնակելի շենքերից մեկի շքամուտքում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Երեկ երեկոյան 23։40–ի սահմաններում մի կին մտել է Կենտրոնի շքամուտքերից մեկը, գիշերել է շքամուտքի վերևի հարկում, իսկ առավոտյան 9։30–ի շրջանակներում 10 րոպեից ավելի կարիքներն է հոգացել նույն շքամուտքի բնակարաններից մեկի դիմաց, փոխել շորերն ու հեռացել։ Այս տեսարանն արձանագրել է բնակարաններից մեկի անվտանգության տեսախցիկը։

Երևանի քաղաքապետարանի` մասնավորապես Հայկ Մարությանի և Ոստիկանության ուշադրությանն ենք հրավիրում այս խնդրին, որը  բազմիցս բարձրաձայնվել է քաղաքացիների կողմից, որ անտուն մարդիկ այս կերպ անհարմարություններ են ստեղծում բնակիչների համար։ AntiFake.am-ին բնակիչները պատմել են, որ նմանատիպ դեպքերը շարունակական բնույթ են կրում, բարձիթողի վիճակ է, վերահսկողություն չկա։ Քաղաքապետարանը և Ոստիկանությունը պետք է հետամուտ լինեն. առաջին հերթին՝ քաղաքի շենքի մուտքի հնարավորությունները սահմանափակվեն, երկրորդ՝ անտուն մարդկանց խնդիրը դարձնեն առաջնահերթություն։



loading...