Գնդապետի ուսադիրներով, բայց գեներալի ոգով Ղազարյան Աշոտին հուղարկավորեցին գեներալի համազգեստով


Գնդապետի ուսադիրներով, բայց գեներալի ոգով Ղազարյան Աշոտին հուղարկավորեցին գեներալի համազգեստով
Հոկտեմբեր 17 00:15 2021
Հայրենի Արցախի համար կռիվը գնդապետ Ղազարյան Աշոտի համար 3 տասնամյակ տևեց։ Նրա պատերազմը սկսվեց 17 տարեկանում, ավարտվեց՝ 46-ում։
Նա ճանաչում էր իր յուրաքանչյուր զինվորին, մտահոգ էր յուրաքանչյուրի համար։ Կնոջը հաճախ ասում էր՝ դու 3 երեխա ունես, ես 300-ը։
Գնդապետ Ղազարյանը շարքային զինվորի հետ կողք-կողքի կռիվ տվեց։ Մինչև վերջին շունչը պայքարեց հայրենի Արցախի համար։Վերջին կռիվն էլ տվեց իր ծննդավայր Հադրութի համար ու հենց այնտեղ էլ, հոկտեմբերի 16-ին, ընկավ հերոսի մահով։ ընկավ այն հողի համար, որից ծնունդ էր առել։
Նրա վերջին հանգրվանը Եռաբլուրն էր, իր զինվորների կողքին։ Գնդապետը նրանց մենակ չթողեց պատերազմի դաշտում, նրանց կողքին է նաև հիմա։ Գնդապետի ուսադիրներով, բայց գեներալի ոգով այս սպային հուղարկավորեցին գեներալի համազգեստով...
Հավերժ փառք քեզ, հրամանատար։



loading...