Աղետալի իրավիճակ․ զինվորները քնում են անձրևի տակ. Տեսանյութ


Աղետալի իրավիճակ․ զինվորները քնում են անձրևի տակ. Տեսանյութ
Հոկտեմբեր 13 17:18 2021

Գոծող իշխանությունները անգամ խայտառակ պարտությունից և բանակը ջախջախելուց հետո են շարունակում խոսել նախկին իշխանությունների ժամանակ բանակում առկա որոշակի թերացումների մասին։ Սա այն դեպքում, երբ հիմա առաջնագիծը գտնվում է խայտառակ վիճակում։

Politik.am-ի ձեռք տակ են հայտնվել կադրեր Սյունիքի մարզի դիրքերից։ Ինչպես տեսանելի են այս կադրերից, զինծառայողները քնում են կացարանում, որը կառուցված է լաթի կտորներից։ Զինվորները, ինչպես հասկանալի է կադրերից, քնում են անձրևի տակ։    

 
 

Ահա սա այն ամենն է ինչ արել են բանակի համար իշխանությունները վերջին մեկ տարվա ընթացքում։ Զինվորների կացարանի մեղմ ասած անմխիթար վիճակը պատերազմից հետո պաշտպանության նախարար դարձած Վաղարշակ Հարությունյանի և գործող նախարար Արշակ Կարապետյանի աշխատանքի հետևանքն է։ 

Փաշինյանի կառավարությունը, ըստ էության, տապալել է բանակը վերականգնելու խնդիրն ամբողջապես և անգամ տարրական կենցաղային խնդիրները լուծված չեն։ Այս ամենին գնահատական պետք է տա հանրությունը։ 

Ներկայացված կադրերը նաև խոսուն վկան են այն մասին, որ այս իշխանությունները որևէ կերպ չեն ամրարցրել առաջնագիծը և ըստ էության նպատակ էլ չունեն սահմանների պաշտպանունակությունը բարձրացնել։



loading...