Քաշքշուկ ու հայհոյանքներ Էդմոն Մարուքյանի ու քաղաքացու միջև՝ ԼՀԿ գրասենյակի բակում.


Քաշքշուկ ու հայհոյանքներ Էդմոն Մարուքյանի ու քաղաքացու միջև՝ ԼՀԿ գրասենյակի բակում.
Հոկտեմբեր 12 18:13 2021

Այսօր առավոտյան միջադեպ է տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանի և մի քաղաքացու միջև՝ կուսակցության գրասենյակի բակում։

Մի քաղաքացի գրասենյակի բակում մոտեցավ Էդմոն Մարուքյանին, երբ վերջինս կայանում էր մեքենան։ Կարճ խոսակցությունից հետո, որի ընթացքում, AntiFake.am–ի լրագրողի փոխանցմամբ, քաղաքացին Մարուքյանին հարցրել է, թե ինչու նա չի ծառայում Հայաստանին, քաշքշուկ և հրմշտոց սկսվեց քաղաքացու և Էդմոն Մարուքյանի միջև, հնչեցին փոխադարձ հայհոյանքներ։ AntiFake.am–ի տեսախցիկը ֆիքսել է հրմշտոցի և դրան հաջորդած լարված խոսակցություն պահը, որի ընթացքում քաղաքացու և Մարուքյանի երկխոսությունից լսելի են հետևյալ արտահայտությունները․ 

 
 

Քաղաքացի – «Հերքի»։

Է․ Մարուքյան – «Հերքել եմ»։

Քաղաքացի – «Ասա տարածողի, ոչ թե կասկածողի», «տարածողին քֆուր արա»։

Է․ Մարուքյան – «Տարածողին էլ եմ քրֆում»։ «Ասենք, ես կասկածում եմ, որ դու մանկապիղծ ես»։

Քաղաքացի – «Ո՞նց կարաս դու կասկածես, որ ես մանկապիղծ եմ»։

Է․ Մարուքյան – «Բա դու ո՞նց կարաս կասկածես, որ ես ծառայում եմ, կամ չեմ ծառայում»։

Քաղաքացի – «Արա, հերքի, ասում եմ»։

Է․ Մարուքյան – «Հերքում եմ»։

Քաղաքացի – «Ասենք, կասկածողին խի՞ ես քրֆում»։

 

Է․ Մարուքյան – «Կասկածողին քրֆում եմ»։

(...)

Մենք կապվեցինք ԼՀԿ ղեկավարի հետ՝ պարզելու, թե ինչն էր իր և քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի պատճառը։ Մեզ հետ զրույցում Էդմոն Մարուքյանն ասաց, որ միջադեպի ընթացքում քաշքշուկ չի եղել, չնայած, որ մեր տեսախցիկը ֆիքսել է այդ պահը։ Մարուքյանն ասաց նաև, որ չի հիշում՝ հայհոյանքներ հնչե՞լ են, թե՞ ոչ։ ԼՀԿ ղեկավարը նշեց, որ քաղաքացին իրեն մոտեցել է վիրավորական արտահայտություններով, ինչին ինքը պատասխանել է։ Ազգային ժողովի նախկին պատգամավորը ենթադրում է, որ քաղաքացին հասկացել է իր սխալը, ինչի արդյունքում էլ միջադեպը չի վերածվել մեծ կռվի։

«Մարդը պրոպագանդայի տակ էր մնացել։ Ֆեյսբուքն ու փողոցը խառնել էր։ Մտնում են ֆեյսբուք, վիրավորական բաներ են գրում, մտածում են՝ նույն բանը կարող են փողոցում ասել»,– ասաց Մարուքյանը։

Հարցին, թե ինչ հարցով է իրեն մոտեցել քաղաքացին, Մարուքյանը էական չհամարեց պատասխանել․ «Ինչ–որ հատուկ քաղաքական բան չի, օրական հարյուր հոգի մոտենում է, մեկը հարց է տալիս, մյուսը բանավիճում է, մեկը համաձայնվում է, մյուսը՝ ոչ, մեկը դժգոհ է գնում, նորմալ է, ամեն օր էլ լինում է»։

Էդմոն Մարուքյանը քաղաքացու խոսքից հասկացել է, որ վերջինս իշխանության աջակիցն է․ «Դժգոհ էր, որ մենք միշտ քննադատել ենք»,– եզրափակեց Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

 

Video Player
 

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

 



loading...