Վիետնամցի բլոգերը փայտից պատրաստել է Mercedes-AMG G 63 ամենագնացի կրկնօրինակը (լուսանկարներ, տեսանյութ)


Վիետնամցի բլոգերը փայտից պատրաստել է Mercedes-AMG G 63 ամենագնացի կրկնօրինակը (լուսանկարներ, տեսանյութ)
Հոկտեմբեր 10 01:59 2021

Վիետնամցի բլոգերը փայտից հավաքել է Mercedes-AMG G 63 մոդելի կրկնօրինակը: Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, մեքենայի պատրաստման համար որպես հումք է ծառայել չինական նոճին:

Բլոգերն իր քրտնաջան աշխատանքը ներկայացրել է 9 րոպե տևողությամբ տեսանյութով: Նա առանձին-առանձին պատրաստել է թափքի բոլոր մասնիկները, սրահի, շասսիի և փոխանցման տուփի տարրերը: Մեքենան վերջում պատել են լաքով, սև և սպիտակ ներկերով:

Վարպետը փորձել է կրկնօրինակել նաև դռների բացման տեխնիկան, պահպանել է ամենագնացի ընդհանուր տեսքը, հոգացել է անվահեծերի դիզայնի նույնացման մասին:

Փայտյա Mercedes-AMG G 63 մոդելը վաճառքի է հանվել առցանց խանութում, որից հետո խաղալիքը վայրկենապես գնել են:




loading...