Տեղի կունենա «1080 ԺԱՄ» խորագրով ֆոտոպատմության ցուցադրություն՝ նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում


Տեղի կունենա «1080 ԺԱՄ» խորագրով ֆոտոպատմության ցուցադրություն՝ նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում
Սեպտեմբեր 24 01:00 2021

Սեպտեմբերի 27-29-ը ՀՀ Նկարիչների Միությունում տեղի կունենա «1080 ԺԱՄ» խորագրով ֆոտոպատմության ցուցադրություն՝ նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այն արտացոլում է ճակատում անցկացրած ամեն մի օրը, մարտնչողների առօրյան, կենցաղը, ապրեցնելու ակնթարթները, կռվի խաղաղ կողմը: Ֆոտոպատմության հեղինակն է 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն, ով հենց իր պաշտպանական դիրքերից ամեն օր մեկ ակնթարթ անմահացնելով ստեղծել է «1080 ԺԱՄ»-ը։

Եռօրյա ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ կցուցադրվի «1080 ԺԱՄ» խորագրով փաստավավերագրական ֆիլմը, որի կադրերի գերակշիռ մասը նկարահանվել է պատերազմի ընթացքում՝ առաջնագծում։ Ֆիլմը նաև ներառում է հետպատերազմական շրջանում նկարահանված հարցազրույցներ պատերազմի մասնակիցների հետ:

Ֆիլմը չի պարունակում դաժան, ոչ մարդասիրական կադրեր՝ պահպանելով ֆիլմին ներկայացվող պահանջները:

Նախագիծն իրականցվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձր հովանու ներքո:



loading...