Եթե չկիսեի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, կոալիցիա չէին կազմի, լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի օրակարգին միանալու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ հարցին։
Հոկտեմբերի 25-ին կայանալիք Գորիս համայնքի համամասնական ընտրակարգով ընտրություններին ՔՊ-ի թեկնածուն երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանն է, ով իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով։
Առուշանյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել։
Հիշեցնենք՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ավելի վաղ ընդդիմադիր հայտարարություններով էր հանդես գալիս, մասնավորապես՝ Արցախի կորստի համար նա մեղադրում էր Նիկոլ Փաշինյանին։










