Աբգարս 13-14 տարեկան էր, հանդիմանող տոնով հարցրեց՝ հայրիկ, ինչո՞ւ եք սպասել եւ 1991-ին անկախացել. Գեղամ Նազարյան


Աբգարս 13-14 տարեկան էր, հանդիմանող տոնով հարցրեց՝ հայրիկ, ինչո՞ւ եք սպասել եւ 1991-ին անկախացել. Գեղամ Նազարյան
Սեպտեմբեր 21 12:47 2021

Աբգարս 13-14 տարեկան էր, նայեց ինձ ու հանդիմանող տոնով հարցրեց՝ հայրիկ, ինչո՞ւ եք սպասել եւ նոր միայն 1991-ին անկախացել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի որդին՝ Աբգարը, զոհվել է 44-օրչյա պատերազմում:

Նա, մասնավորապես, նշել է. «Չեք պատկերացնի այդ պահին որքան երջանիկ էի, որ նման սերունդ է մեծանում։

 
 

Այդ հարցը տալուց 4-5 տարի անց Աբգարս իր հազարավոր ընկերների հետ իրենց ամենաթանկը՝ երկրային կյանքը տվեցին մեր Անկախության համար։

Գնահատեք, գոնե այս արհավիրքից հետո հասկացեք ինչ է պետությունը, հայրենիքը։

Շնորհավոր Հայաստան Անկախության օրդ։ Մի օր կունենաս քեզ արժանի քաղաքացիներ։ Կունենաս ՀՀ քաղաքացիներ, որոնց առաջնորդները Անկախության օրը բայրաքթարների շոու չեն կազմակերպի, կունենաս գործիչներ, որոնք կհասկանան, որ Անկախության օրը ժողովրդին, առավել եւս երթով, այն էլ հերոս տղերքի ծնողներն Եռաբլուր չեն տանում։ Ամեն ինչ էլ կունենաս իմ Սուրբ հայրենիք»:



loading...