Հայաստանում կորոնավիրուսից հղի կին է մահացել


Հայաստանում կորոնավիրուսից հղի կին է մահացել
Սեպտեմբեր 13 21:17 2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող վերապրոֆիլավորված հիվանդանոցներից մեկում արձանագրվել է 19-20 շաբաթական հղիի մահվան դեպք։ Վերջինս ունեցել է սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ՝ թոքերի 40 տոկոս ախտահարմամբ»։