Կոչ ենք անում բոլորին հունիսի 14-ին` ժամը 18։00-ին հավաքվել ԿԸՀ մոտ. ԲՀԿ


Կոչ ենք անում բոլորին հունիսի 14-ին` ժամը 18։00-ին հավաքվել ԿԸՀ մոտ. ԲՀԿ
Հունիս 14 10:50 2026

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Վարչական դատարանի որոշումից հետո.

 

«Սիրելի՛ հայրենակիցներ, թեև Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը, սակայն դատավոր Արթուր Ավագյանը արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն։

 

Այդ իսկ պատճառով, կոչ ենք անում բոլորին հունիսի 14-ին ժամը 18։00-ին հավաքվել ԿԸՀ մոտ, որտեղ ամփոփվելու են ընտրության արդյունքները։

 

Կոչ ենք անում ընդդիմադիր դաշտի մեր բոլոր գործընկերներին, հասարակական–քաղաքական հանրույթի ներկայացուցիչներին, մեր բոլոր ակտիվ ու սրտացավ քաղաքացիներին միասնական ճակատով պայքարել հանուն արդարության։ Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է ընտրողի իրավունքի վերականգման համար, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար»։

 

Հիշեցնենք՝ Վարչական դատարանն ուշ գիշերին մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը:

 

ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը երեկվա նիստում նշել էր, որ 2 տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հետևանքով՝ ԲՀԿ-ի համար 4 տոկոսի շեմի հաղթահարման խնդիր է առաջանում: