Եթե աշխատակիցը ՊՇՌ թեստ չներկայացնի և չներկայանա աշխատանքի, գործատուն կարող է խզել աշխատանքային պայմանագիրը․ Առողջապահության նախարար


Եթե աշխատակիցը ՊՇՌ թեստ չներկայացնի և չներկայանա աշխատանքի, գործատուն կարող է խզել աշխատանքային պայմանագիրը․ Առողջապահության նախարար
Սեպտեմբեր 8 13:01 2021

Հոկտեմբերի 1-ից գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին վկայող փաստաթուղթ կամ ամսական 2 ՊՇՌ թեստի արդյունք։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ չներկայացնելու դեպքում աշխատակցի մուտքը աշխատավայր կարող է նաև արգելվել։ Թեստ չպահանջող գործատուն ևս կպատժվի։

«Ամեն ինչ արվում է սահմանադրության, ՀՀ օրենքների շրջանակներում։ Հայաստանում գործում է «Բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին» օրենքը, որը հստակ կետերով ամրագրումներ ունի, ինչին հղում կատարելով՝ ընդունվել են նաև ենթաօրենսդրական ակտեր, որոնք բխում են օրենքներից։ Նորմը, որը սահմանված է, ամբողջությամբ համապատասխանում է բոլոր պահանջներին»,–ասաց Ավանեսյանը։



loading...