Հայտնի է, թե որ գործարարի որդու մեքենայի ուղղությամբ են արձակել կրակոցներ․ բացառիկ մանրամասներ


Հայտնի է, թե որ գործարարի որդու մեքենայի ուղղությամբ են արձակել կրակոցներ․ բացառիկ մանրամասներ
Օգոստոս 1 12:58 2021

Երևանում՝ կեսգիշերին հնչած կրակոցների վերաբերյալ Irakanum.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով կրակոցների վայրում՝ Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են «Range Rover» մակնիշի 50 DD 555 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կա կրակոցի մի քանի հետքեր։ Ըստ տեղեկությունների՝ Range Rover-ը պատկանում է Հայաստանում հայտնի գործարարներից մեկին։
Irakanum.am-ի տեղեկություններով հայտնի գործարարը «Սեմուր ընդ կո» ընկերության հիմնադիրն է։ Մեքենան պատկանում է այդ ընկերության հիմնադիր Գուրգեն Վիրաբյանի որդուն՝ Արմեն Վիրաբյանին։ Վերջինիս մեքենայի վրա իրավապահները հայտնաբերել են կրակված պարկուճի հետքեր։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

 
 

Այլ մանրամասներ՝ քիչ անց