Բաքվում 13 հայ զինծառայող դատապարտվել է 6 տարվա ազատազրկման


Բաքվում 13 հայ զինծառայող դատապարտվել է 6 տարվա ազատազրկման
Հուլիս 29 16:21 2021

Բաքվի ծանր հանցանքները քննող դատարանը 13 հայ զինծառայող դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում են զինված խմբավորում ստեղծելու, ահաբեկչության եւ Ադրբեջանի սահմանի ապօրին հատման համար:

13 զինծառայողներն են՝ Եղիշե Աստանյան, Կարեն Արամյան, Տիգրան Ավագյան, Գրիգոր Գեւորգյան, Հովսեփ Մանուկյան, Գեւորգ Մարտիրոսյան, Ռոբերտ Գեւորգյան, Վաղարշակ Ավետիսյան, Վոլոդյա Հակոբյան, ԱՆդրանիկ Սուքիասյան, Անդրանիկ Մանուկյան, Գրիգոր Սաղաթելյան եւ Էդուարդ Կիրակոսյան, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:



loading...