Գարեգին Միսկարյանը եւս լքում է ՔՈ-ն. նրա համար անակնկալ է եղել Սուրեն Սահակյանի հեռանալը


Գարեգին Միսկարյանը եւս լքում է ՔՈ-ն. նրա համար անակնկալ է եղել Սուրեն Սահակյանի հեռանալը
Հուլիս 26 15:34 2021

«Սիրելի լրագրողներ, և ընկերներ, քանի որ ՔՈ ՍԴԿ կուսակցությունից  իմ հեռանալու որոշման մասին կուսակցությանը տեղյակացրել էի օրեր առաջ, այդ իսկ պատճառով կուսակցության  երեկվա ընդհանուր հավաքին ներկա չեմ եղել (մի քանի րոպեով մտել եմ գրասենյակ, անդամությունս կասեցնելու դիմումը հանձնել եմ ԳՄ քարտուղարին ու դուրս եմ եկել), այդ իսկ պատճառով տեղյակ չեմ, թե ինչ զարգացումներ են եղել, և կուսակցությունից Սուրենի հեռանալու երեկվա հայտարարությունը ինձ համար էլ անակնկալ էր այնքան, որքանով ձեզ համար։

Սուրենի հետ անձնապես չեմ զրուցել, և պատճառների մասին տեղյակ եմ այնքանով, որքան դուք եք տեղյակ իր գրառումից։ Խնդրում եմ Սուրենի հետ կապված հարցերով կապվել Սուրենի հետ։ Ես պատասխանատու եմ միայն իմ որոշումների համար։ Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար»,-ասված է գրառման մեջ:

 

Հիշեցնենք, որ Սուրեն Սահակյանը ևս «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է գրել: 

 

 



loading...