Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը որոշեց գլխատել ՊԵԿ-ը. «Հրապարակ»


Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը որոշեց գլխատել ՊԵԿ-ը. «Հրապարակ»
Հուլիս 20 09:33 2021

«Հրապարակ» թերթը գրում է. «Բավականին անսպասելիորեն Նիկոլ Փաշինյանը որոշեց գլխատել Պետեկամուտների կոմիտեն՝ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն արդեն, կարելի է ասել, հրաժեշտ է տվել պաշտոնին։ Մի քանի օր առաջ նա աշխատակազմին տեղեկացրել է, որ հեռանում է՝ սպասում են նոր կառավարության ձեւավորմանը, որ այս փոփոխությունն արձանագրեն։

Երեկ հայտնի դարձավ, որ հեռանում է նաեւ նրա առաջին տեղակալը՝ Ռաֆիկ Մաշադյանը, որն Աննա Հակոբյանի հեռավոր ազգականն է։ Երեկ առավոտյան Մաշադյանն իր ենթակայությամբ աշխատող կազմին հաղորդել է այդ լուրը։

Ի դեպ, ՊԵԿ-ում հարկային հատվածի անխափան աշխատանքն ապահովում էր հենց Մաշադյանը՝ որպես ամենափորձառու եւ հարկային համակարգից գլուխ հանող պաշտոնյա։

Ըստ որոշ լուրերի՝ ՊԵԿ-ում այս «կոտորածի» պատճառներից մեկը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն է, որի հանդեպ գործող ղեկավարները պատշաճ հարկային տեռոր չեն իրականացրել՝ հարուցելով «շեֆի» դժգոհությունը։ Բայց քանի որ Էդվարդ Հովհաննիսյանը հլու-հնազանդ ծառայել է այլ հարցերում, անգամ ընտրությունների ժամանակ ձայներ է ապահովել, ուստի որոշել են նրան մի գործ տալ։

Մեր տեղեկություններով՝ նա կզբաղեցնի ապագա ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի առաջին տեղակալի պաշտոնը>:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում



loading...