Երեւանում կրակոցների գործով ձերբակալվել է գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը. Նա ցուցմունք կտա


Երեւանում կրակոցների գործով ձերբակալվել է գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը. Նա ցուցմունք կտա
Հուլիս 19 20:51 2021

Երեւանի Ամիրյանի փողոցում հուլիսի 18-ի երեկոյան միջադեպի ժամանակ հնչած կրակոցների գործով ձերբակալվել է հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը:

Նրա պաշտպան Գոռ Միքայելյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց. «Այսօր ժամը 17.30-ի սահմաններում նա ներկայացել է, պատրաստակամություն է հայտնել աջակցել նախաքննությանը, բայց այնուամենայնիվ ձերբակալվել է: Այս պահին ձերբակալված է:

Կարծում եմ՝ կբողոքարկենք ձերբակալման որոշումը, քանի որ այն անօրինական ենք համարում: Դրա նպատակը չկար: Ձերբակալումը հանցագործության կատարումը կանխելու կամ կատարելուց անմիջապես հետո փախուստը կանխելու նպատակ պետք է հետապնդի, բայց այս դեպքում ինքն ինքնակամ ներկայացել է, պատրաստակամություն է հայտնել պատմել ողջ եղելությունը»,-ասաց պաշտպանը:

Նա տեղեկացրեց, որ Ռոբերտ Սուքիասյանից դեռեւս ցուցմունք չեն վերցրել, որեւէ մեկը չի փորձել հարցաքննել, սակայն Ռոբերտ Սուքիասյանը կտա ցուցմունք:

Հարցին՝ Ռոբերտ Սուքիասյանը մասնակից եղե՞լ է կրակոցներին, պաշտպանը ոչ հերքեց, ոչ հաստատեց. «Եկեք գործի հանգամանքները չասեմ՝ չխանգարելու համար նախաքննությանը»:



loading...