ՊՆ ռազմական ոստիկանության բացահայտումը


ՊՆ ռազմական ոստիկանության բացահայտումը
Հուլիս 15 16:15 2021

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս.թ. հուլիսի 12-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան ներկայացած զորակոչիկ Ա.Հ.-ն 2021 թ. հուլիսին հանդիպել է ընկերոջը՝ Ա. Հ.-ին, ով առաջարկել է միջնորդել, որպեսզի վերջինս ծառայության անցնի Նուբարաշենի հատուկ նշանակության առանձին բրիգադի զորամասում, սակայն Ա.Հ.-ն չի համաձայնել, որից հետո առաջարկել է ՌԴ սահմանապահ զորքեր, ինչի դիմաց պահանջել է 700 ԱՄՆ դոլար:

 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերոնշյալ անձինք ՌՈ-ում տվել են խոստովանական բացատրություններ:

 
 
 

 



loading...