Ադրբեջանը հայկական բանակի պահեստազորի գնդապետի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել


Ադրբեջանը հայկական բանակի պահեստազորի գնդապետի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել
Հունիս 18 19:36 2021

Ադրբեջանի իշխանությունները ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Կորյուն Ղումաշյանի նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել, հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

«Գյանջա քաղաքի ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել Ղումաշյանի նկատմամբ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 120.2.1 («Նախնական դավադրությամբ սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից»), 120.2.7 («Երկու և ավելի անձանց սպանություն»), 120.2.12 («Ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ թշնամանքի դրդապատճառով կանխամտածված սպանություն») հոդվածներով: Դատարանը Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել», - ասված է հաղորդագրության մեջ:

Վարույթի պատճառ է դարձել «Նոյան տապան» երևանյան պարբերականին Ղումաշյանի տված հարցազրույցը, որում նա հայտարարել է, որ իր ղեկավարությամբ Բերձորի (Լաչինի) և Քարվաճառի (Քելբաջարի) շրջաններում ականապատվել է մոտ 500-600 հա տարածք, որոնք անցյալ տարվա վերջին անցել են Բաքվի վերահսկողության տակ, իսկ ականների տեղափոխման համար անհրաժեշտ է եղել 17 բեռնատար ավտոմեքենա:

«Ղումաշյանի հայտնած տեղեկությունները չեն հերքվել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, նրա խոսքերին պաշտոնական արձագանք չի եղել: Սա հիմք է տալիս հավատալու, որ իր մատնանշած փաստերը տեղի են ունեցել: Լաչինի և Քելբաջարի շրջաններում ականների վրա վերջերս տեղի ունեցած պայթյունները, որոնց հետևանքով մարդիկ են զոհվել և վիրավորվել, նույնպես հաստատում են մեղադրյալի կողմից արված հայտարարությունները», - ասված է հայտարարության մեջ:

 



loading...