Սա այս 3 տարվա ընթացքում աշխատե՞լ է, ինքը բավարարվել է նրանով, որ սրտի ուզածի չափ ալկոհոլ է օգտագործել. Սերժ Սարգսյան


Սա այս 3 տարվա ընթացքում աշխատե՞լ է, ինքը բավարարվել է նրանով, որ սրտի ուզածի չափ ալկոհոլ է օգտագործել. Սերժ Սարգսյան
Հունիս 16 00:37 2021



Մուրճը աշխատասիրության խորհրդանիշ է ինձ համար: Այս մասին այսօր` հունիսի 15-ին Արարատի մարզում աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ինձ մոտ մուրճը ուրիշ բանի հետ է ասոցացվում, ուրիշ հիշողություններ է արթնացնում, չգիտեմ` որքանով եք տեղյակ, հայրս դարբին էր, իսկ դարբնի համար մուրճն ամենակարեւոր գործիքն է, եւ ամեն առավոտ` ծեգին` 5-ին, հայրս արթնանում էր եւ մորս հետ միասին, քանի որ մայրս էլ էր աշխատում, գնում էր դարբնոց, երկաթից տարբեր գործիքներ էր պատրաստում, դրանով մեր ընտանիքի կարիքները հոգում: Մուրճը աշխատասիրության խորհրդանիշ է ինձ համար, աշխատանքի սիմվոլ է եւ ինձ համար աշխատասեր մարդիկ առաջին հերթին դարբիններն են, գյուղացիներն են եւ այդ ուժեղ, նորմալ մարդիկ մուրճն օգտագործում են բարիք ստեղծելու համար, ընտանիքներ պահելու համար: Իսկ սա, սա գիտի՞, թե մուրճն ինչի խորհրդանիշ է, այս 3 տարվա ընթացքում աշխատե՞լ է, ինքը բավարարվել է նրանով, որ սրտի ուզածի չափ ալկոհոլ է օգտագործել, ինքը բավարարվել է նրանով որ առավոտից իրիկուն տարբեր տեղեր խորովածից սկսած մինչեւ չգիտեմ ինչ անհագուրդ ուտում էր: Ինքը բավարարվել է նրանով, որ շաբաթ-կիրակիները անց է կացրել Սեւանի ամառանոցում: Է՞ս չի նրա արածը, էսա՞ չէ»,-ասաց նա:

 

Սերժ Սարգսյանը կոչ արեց հունիսի 20-ին գնալ ընտրության եւ ոչ ասել սխալ մարդկկանց ու սխալ սիմվոլներին, ովքեր զբաղվում են մի գործով, որից չեն հասկանում



loading...