Ռուբեն Խլղաթյանի ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ. փաստաբան


Ռուբեն Խլղաթյանի ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ. փաստաբան
Հունիս 11 00:47 2021

Փաստաբան Գայանե Պապոյանը հայտնում է․ «Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում եմ, որ րոպեներ առաջ ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը։

Հայտարարում ենք, որ ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ։ Ամբողջը շինծու և ապօրինի է։ Այն նպատակ ունի ընտրություններից առաջ խոչընդոտել «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը։

Ռ.Խլղաթյանի պաշտպաններ՝
Գայանե Պապոյան
Արսեն Սարդարյան»,-նշել է նա։

Նշենք, որ Ռուբեն Խլղաթյանն Արմավիրի նախկին քաղաքապետն է: