Ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել Արմավիրի Տանձուտ գյուղում


Ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել Արմավիրի Տանձուտ գյուղում
Հունիս 24 22:23 2026

Լրագրող Գահիկ Շամշյանը հայտնում է, որ այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ուժեղ քամի է սկսվել Տանձուտ գյուղում և հարակից դաշտավայրերում՝ լուրջ վնասներ հասցնելով գյուղատնտեսական տնտեսություններին, մասնավորապես՝ ջերմոցներին։
Գյուղացիների խոսքով՝ քամին եղել է աննախադեպ ուժգին և ընդամենը մի քանի րոպեում հասցրել է մեծ վնասներ պատճառել։