«Հայաստանը գտնվում է օկուպացիայի մեջ, անլեգալ իշխանություն է, որը զավթել է իշխանությունը ժողովրդից։ Ժողովուրդը պետք է վերադարձնի իշխանությունը»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։
Նա նշեց, որ այս իշխանությունը հայ ժողովրդի կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից, Սահմանադրության 2-րդ հոդվածի վրայով թռնելով և տարածքներ է հանձնում, և ձայներ է գողնում, և արտաբյուջետային ծրագրեր է անում, որպեսզի վերարտադրվի»։
«Երբ որ հանցագործը չի պատժվում, նա շրջում է փողոցներով։ Մեր պրոբլեմն այն է, որ ոչ թե շրջում է փողոցներով, այլ զբաղեցնում է մեր կառավարության շենքերը»,- ասաց Հ.Իշխանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։










